Ռաուլ. Ռոնալդուն 6 տարում «Ռեալի» համար արեց ավելին, քան ես՝ 20 տարում
СПОРТՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը գովեստի խոսքեր է ասել Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Այն, ինչ անում է Ռոնալդուն, աներեւակայելի է: Մեկ մրցաշրջանում միջինը խփելով 50 գոլ՝ Ռոնալդուն 6 տարում ավելին արեց «Ռեալի» համար, քան ես՝ 20 տարում: Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով եւ Արքայական ակումբին կօգնի նվաճել տիտղոսներ»,- ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» հարձակվող Ռաուլի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է եւ 323 գոլ է խփել մադրիդյան ակումբում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն նրան զիջում է ընդամենը 10 գոլ:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



