Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի

ОБЩЕСТВО

Կառավարության նիստի սկզբում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց վայոց Ձորի մարզում և Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհների մարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, օպերատիվ իրավիճակը և անդրադարձավ բացթողումներին: Կարապետյանը նշեց, որ օգոստոսի 10-ին Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Վայոց Ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին:

«Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Ե՛վ Խոսրովի անտառում, և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներդրված համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել հրդեհի առավել մեծ տարածումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով և 3,5 կմ խորությամբ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-26 ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Քանի որ հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել՝ փոխնախարարը ևս մեկ դիտարկում արեց. «Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից ԱԻՆ վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը, հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»:     

Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ և Բնապահպանության նախարարը գտնվում են Վայոց Ձորում՝ ակտիվորեն ներգրավված լինելով աշխատանքներում: «Խնդիրը գտնվում է հանրապետության Նախագահի և Վարչապետի անմիջական հսկողության ներքո և, կարծում եմ, այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է»,- ընդգծեց Գաբրիելյանը:   

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»