Օրվա բաղադրատոմս՝ Բալի չիզքեյք
ЛАЙФ
Բաղադրամասեր՝
1 գրամ վանիլին
30 գրամ կարագ
0.5 ճաշի գդալ ալյուր
50 գրամ ընկույզ
150 գրամ թխվածքաբլիթ
4 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ
150 գրամ թթվասեր
350 գրամ կաթնաշոռ
200 գրամ Մասկարպոնե պանիր
90 գրամ մուգ շոկոլադ
2 հատ ձու
Բալի տոպինգ՝
60մլ ջուր
8 գրամ շաքարավազ
80 մլ բալի սիրոպ
Պատրաստման եղանակը՝
Թխվածքաբլիթը և ընկույզը միքսերով հարել։ Ավելացնել կարագ և շագանակագույն շաքարավազ։ Այն լցնել թավայի մեջ և դնել ջեռոցի մեջ 170ºC՝ 10 րոպե։ Կաթնաշոռի վրա ավելացնել շաքարավազ, Մասկարպոնե պանիր, կես ճաշի գդալ ալյուր և ձու, լավ հարել, ապա ավելացնել թթվասեր և վանիլին։
Շոկոլադը հալեցնել։ Թթվասերով զանգվածը բաժանել երկու մասի և մեկի մեջ լցնել շոկոլադը։ Սկզբում լցնել սպիտակ զանգվածը, ապա շոկոլադե։ Դնել ջեռոցի մեջ։ Եփելուց հետո թողնել, որ սառի և դնել սառնարանում։ Այս զանգվածը դնել թխվածքաբլիթի զանգվածի վրա։
Բալի սիրոպի հետ խառնել շաքարավազը, ջուրը, այն դնել կրակի վրա և եռացնել 3-4 րոպե։ Չիզեյքի վրա լցնել սիրոպը։




















































