Երիտասարդության վիտամինը
ЛАЙФ
Հետազոտողները մի շարք փորձերից հետո պարզել են, որ B3 վիտամինը 10%-ով նպաստում է կյանքի տևողության ավելացմանը, երկարացնելով մարդու երիտասարդությունը: Գիտնականները կարծում են, որ այդ վիտամինը և դրա միացությունները խոչընդոտում են օրգանիզմում ազատ ռադիկալների ձևավորմանը:
Ազատ ռադիկալները թթվածնի անկայուն մոլեկուլներ են, որոնց ակտիվությունը մարդու օրգանիզմում հանգեցնում է ագրեսիվ օքսիդացման, ինչը վնասում է բջիջներն ու խախտում նորմալ կենսաքիմիական գործընթացները: Համարվում է, որ դրանց չեզոքացման համար օգտակար է հակաօքսիդանտների ընդունումը: Հետազոտողները փորձեր են կատարել Caenorhabditiselegans որդերի վրա, որոնց կյանքի տևողությունը մոտ մեկ ամիս է: Որդերի սննդին ավելացնելով В3-ով հավելումներ՝ գիտնականները համոզվել են, որ դրանց առողջարար ազդեցությունը նման է սպորտով զբաղվող մարդկանց հետ փորձերի արդյունքներին. երկու դեպքում էլ չեղարկվում է ազատ ռադիկալների ինտենսիվ ձևավորումը:
Մասնագետները հիշեցնում են, որ В3 պարունակվում է մսի, լյարդի, ձկան, գետնանուշի, բրնձի մեջ: Դրանց պարբերական օգտագործումն ունենում է ֆիզիկական վարժության ազդեցություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































