Բարձրացնում է՞ արդյոք պանիրը՝ խոլեստերինի մակարդակը. գիտնականներ
ЛАЙФ
Իռլանդացի գիտնականները պարզել են, որ պանրի հաճախակի օգտագործումը արյան մեջ խոլեստերինի մակարդակը ամենևին էլ չի բարձրացնում եւ սիրտ-անոթային հիվանդություններ չի առաջացնում:
Ինչպես գիտենք պանիրը հագեցած ճարպեր է պարունակում, սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ այս մթերքի նույնիսկ մեծ քանակի յուրացումը արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում, այլ ընդհակառակը՝ պանրի օգտագործումը առողջության համար կարող է նույնիսկ օգտակար լինել:
Բժիշկները սովորոբար մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել հագեցած ճարպերի բարձր մակարդակով սննդամթերքներից: Սակայան, իրականում խոլեստերինն օգնում է օրգանիզմի գործելուն, բայց պետք չէ մոռոնալ, որ խոլեստերինի չարաշահումն առաջացնում է անոթների պատերի խցանում եւ արյան շրջանառության սահմանափակում: Վերջինն էլ իր հերթին, կարող է սրտային հիվանդություններ առաջացնել, որոնք ներկայումս համարվում են մեր մոլորակում մարդկանց մահվան գլխավոր պատճառը:
Գիտնականներն ուսումնասիրել են կաթնամթերքների ազդեցությունը 18-ից միչեւ 90 տարեկան 1500 կամավորների վրա և պարզել, որ պանրի օգտագործումը կապված չէ օրգանիզմում ճարպի տոկոսի ավելացման հետ:
Այս հետազոտության արդյունքները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պանիրը չի ազդում խոլեստերինի մակարդակի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































