Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Օրենքով սպաներին 21-րդ տարում ևս որոշ արտոնություն հասնում է, ուղղակի գործնականում չի կիրառվում. ՀՀ ԶՈւ նախկին սպան ճշգրտում է «Ելքի» նախագիծը

ОБЩЕСТВО

«Գույքահարկի մասին» գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ՀՀ Զինված ուժերի սպաներին 21-րդ տարում ևս արտոնություն է տրվում, սակայն արդեն սահմանափակումներով.  մեկնաբանելով Ելք» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Գույքահարկի մասին» օրենքի նախագիծը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի նախկին սպա, ով չցանկացավ ներկայանալ:  

«Եթե մինչև 20 տարին լրանալը մեքենաների քանակի և շարժիչի հզորության սահմանափակում չկա, ապա 20 տարին լրանալուց հետո սահմանափակում է դրվում, որ անձը ազատվում է գույքահարկից միայն 1 մեքենայի համար և մինչև 150 ձիաուժ հզորության հաշվարկով»,-օրենքին հղում կատարելով ասաց նա: 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծերից մեկը վերաբերում է «Գույքահարկի մասին» օրենքով ՀՀ  Զինված ուժերի սպաների համար արտոնություններին: Ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հակիրճ բացատրության՝ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։ «Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,-գրել էր նա։

Նշենք, որ ըստ օրենքի՝ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը:

ՀՀ Զինված ուժերի նախկին սպայի խոսքով՝ խնդիրն այլ տեղ է, որ արտոնություններ սահմանված են, բայց գործնականում չեն կիրառվում: «Այսինքն՝ քանի դեռ 20 տարին չի լրացել ամեն ինչ հստակ գործում է պարտադիր ծառայության մեջ գտնվող սպաների համար,  խնդիրն առաջանում է արդեն 20 տարին լրանալուց հետո»,-ասաց նա և բացատրեց, թե պատճառն ինչումն է:

«Օրինակ` տվյալ դեպքում քաղաքապետարանից պահանջում են տեղեկանք ավտոտեսչությունից, թե քանի մեքենա ունի անձն իր անունով գրանցված: Իսկ տվյալ տեղեկանքը վերցնելը արժե 4300 դրամ: Օրինակի համար ասեմ ձեզ, որ իմ մեքենայի գույքահարկը 6000 դրամ է, որից ըստ օրենքի ես պետք է ազատվեմ, քանի որ ռազմաուսումնական հաստատություն եմ ավարտել, ծառայել եմ զինված ուժերում 20 տարուց ավելի և մինչև 150 ձիաուժ մեկ մեքենայի համար պետք է ազատվեմ: Սակայն իմ օրինական իրավունքից չեմ կարող օգտվել, քանի որ եթե ես պետք է 4300 դրամ մուծեմ պետավտոտեսչությունում տեղեկանքի համար, մի 2000 դրամ էլ ծախսեմ մեքենաս այս ու այն կողմ քշելու համար, դառնում է, որ օրենքով ես ունեմ արտոնություն, սակայն իրականում չունեմ»,-ասաց նա:

Ի դեպ, ԶՈւ սպան հստակեցրեց, որ ՀՀ գույքահարկի մասին օրենքում արտոնություն է սահմանված պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից և պաշտոնից:  «ՀՀ զինծառայության մասին օրենքով պարտադիր զինվորական ծառայություն է համարվում պարտադիր զորակոչվածները և ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողների հետուսումնական ծառայությունը: Այսինքն, եթե սպան, ենթասպան, սերժանտը կամ շարքայինը պայմանագրային հիմունքով են ծառայում, ապա նրանք այդ արտոնությունից չեն կարող օգտվել: Հետևաբար, ըստ օրենքի՝ տվյալ արտոնությունից օգտվում են միայն ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպաները և կարող են օգտվել ժամկետային ծառայության զինծառայողները: Մինչդեռ ժամկետային ծառայության զինծառայողները իրականում չեն օգտվում, քանի որ անտեղյակ են դրանից»,-ասաց նա և ողջունեց առաջարկը, որ պետք է արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում նաև պայմանագրայիններին:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»