Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման ևզարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն օգոստոսի 16-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մարքազի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետարանի շինարարական հարցերով փոխկառավարիչ Ազիզ Ֆայլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Դելիջան գավառի , Մարքազի նահանգի ներկայացուցիչներ, մեկ տասնյակից ավելի գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում քարի,պոլիէսթերի, մանրաթելերի, գորգերի, չիփսերի, ջրամեկուսացման, ջերմոցային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև «Ալոե Վերա» ըմպելիքների և « Փարս Ալյումինիում» գործարանների տնօրենները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է նման ներկայացուցչական պատվիարկության այցը Հայաստան: «Հայաստանի և Իրանի միջև առկաբարեկամական հարաբերությունների մակարդակում մենք կարևորումենք նաև տնտեսական համագործակցության ակտիվացումը և նոր որակի շփումներին անցումը: Հիմա մենք կանգնած ենք նոր իրողությանառաջ՝ դա հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծմաննախագիծն է, որը, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտամուտք գործել իրանական շուկա, մյուս կողմից Իրանի տնտեսվարողներիհամար ԵԱՏՄ և եվրպական շուկաներ մուտք գործելու հնարավորություն կստեղծի»,- ասել է ՀՀ ՏԶԿ փոխնախարարը:
Վ. Տերտերյանը դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության մակարդակը, նշելով, որ Սյունիքի, Արմավիրի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի և ԻԻՀ Գիլանի, Ատրպատականի, Կենտրոնական, Խոյ նահանգների միջև ակտիվ համագործակցություն և փոխշփումներ են ծավալվում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի ապակենտրոնացված այս համագործակցության ակտիվացման և ընդլայնման ուղղությամբ:
Վաչե Տերտերյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ներուժը և ներդրումային հնարավորությունները: «Հայաստանումներկայումս ներդրումներ կատարելու համար բավականին բարենպաստ միջավայր է ստեղծված, իսկ կառավարությունն իր հերթին պատրաստ էաջակցել ցանկացած իրատեսական ծրագրի», -ընդգծել է Վ. Տերտերյանը՝ մատնացույց անելով մարզերում զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Պատվիարկության ղեկավար Ազիզ Ֆայլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ԻԻՀ նահանգների հնարավորությունները՝ որպես տնտեսական շուկաներ:
ԻԻՀ պաշտոնյան կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նշելով, որ հայ-իրանակ
իրանական համագործակցության խթանմանը նպաստել են նաև վերջին քայլերը՝ ուղղված վիզային ռեժիմի չեղարկմանը, ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:



