Մարդու համար 10 ամենից հաճելի ձայները
ЛАЙФ
Իսկ դուք գիտե՞ք, որ վայրկենական ձայնն ունակ է փոխել Ձեր տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում: Ձայների այսպիսի հրաշալի ունակություններից օգտվելու համար անհրաժեշտ է իմանալ նրանցից ամենագրավիչները: Հատուկ Ձեզ համար մենք ընտրել ենք մարդկային ականջին ամենից հաճելի 10 ձայների ցանկը…
10. Տան տանիքին կաթացող անձրևի ձայնը: Լավ է, որ անձրևը միանգամից չի վերջանում, և մենք կարող ենք վայելել նրա կաթիլների ձայնը: Տասներորդ տեղը արժանի կերպով գրավել է բնության գրկում անտառային հանգիստը:
9. Ձյան խրթխրթոց Քաղաքում չհալված և թարմ, խրթխրթան ձյուն գտնելը բավական բարդ է, բայց երբ հաջողվում է, թուլանալու պահն է վրա հասնում, հատկապես լավ է ռոմանտիկ հանդիպման համար: Իհարկե ավելի լավ է գիշերը ձյան վրա քայլել, այդպես ձայն ավելի լավ լսելի կլինի: Ձմեռը տարվա ընթացքում մեկ անգամ է լինում, բայց ամռանն էլ լսելու բան կա:
8. Ծովի ալիքների ձայն Ծովի մոտ գտնվող քաղաքում ապրողների բախտը բերել է: Այդպիսի քաղաքների բնակիչները և՛ ամռանը, և՛ ձմռանը շատ ժամանակ ծովափին են անցկացնում: Ալիքների ձայնը հավերժ է տևում…
7. Վառվող փայտի ձայն Կարելի է նաև համատեղել: Ծավափին երեկո անցկացնել, խարույկ վառել, և այդ դեպքում կարելի է և ալիքների և վառվող փայտի ձայնով հիանալ: Ճիշտ է, որ սա միայն ամառային զվարճանք է, սակայն այն այնպիսի տպավորություն է թողնում, որ մինչև հաջորդ տարի բավական է:
6. Առվակի քչքչոց Քաղաքում առվակի քչքչոցի ձայնից հաճույք ստանալը դժվար է: Հավանաբար, քաղաքում բնակվողների մեծ մասը երբեք չի լսել այդ ձայնը, սա նշանակում է, որ նրանց համար բնության գրկում հանգստի գնալու ևս մեկ առիթ կա:
5. Ծիծաղ Ծիծաղը երկարացնում է կյանքը, դրա հետ մեկտեղ ուրախ, լավ տրամադրություն է ստեղծում և ոչ միայն ծիծաղող մարդու մոտ,այլ նաև մյուս բոլորի, որոնք նույնպես այդ տրամադրությամբ են բավականություն ստանում:
4. Անձրևը լցնում է տաշտը: Եվ կրկին եկող անձրևի ձայնը, սակայն այս դեպքում մեկ այլ համատեքստում: Համացանցում կարելի է հանդիպել ստեղծագործական շատ աշխատանքներ՝ այդպիսի իրավիճակի հետ կապված, անձրևը ռոմանտիկ տրամադրություն է առաջացնում:
3. Կատվի մռռոց Կատուները սիրալիր և անկանխատեսելի են, համարյա ամեն աղջիկ գոնե մեկ անգամ ինքն իրեն կատու է անվանել: Ես նաև տղամարդկանց գիտեմ, որոնց կուրախացնի «Կատու» մականունը: Հարցումների արդյունքում կատուների մռռոցը երրորդ տեղն է զբաղեցրել:
2. Առավոտյան թռչունների դայլայլը Ամենից հաճելի զարթուցիչներից մեկն է: Իսկ եթե առավոտյան դուք արթնանում եք, և Ձեր կողքին նաև կատուն է մռռում, դրախտային վայելք է:
1. Ջրի կարկաչոցը Միայն մաքուր ջուր խմեք, այդպես դուք Ձեր վայելքը կկրկնապատկեք: Պատվավոր առաջին տեղը բաժին հասավ բաժակը լցնելու ժամանակ ջրի կամ էլ թեյի հաճելի կարկաչյունին: Մարդկային ականջի համար ամենից հաճելի ձայներից մեկն է:




















































