Գիտնականները բացահայտել են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները
ЛАЙФ
Մի խումբ գիտնականներ, ուսումնասիրելով քաղցկեղով հիվանդների կենսակերպը, նշել են այն հիմնական պատճառները, որոնք նպաստել են հիվանդության առաջացմանը: Գիտնականները պնդում են, որ դրանք այն վատ սովորություններն են, որոնցից մարդիկ չեն կարողանում հրաժարվել. ծխախոտ, խմիչք: Իրենց վտանգներն ունեն նաև անկանոն սննդակարգը և սոլյարին:
Այսպես՝ ծխելը, թոքերում քաղցկեղ առաջացնելուց բացի, նպաստում է հիվանդության 14 այլ տեսակների առաջացմանը ևս:
Ալկոհոլի չարաշահումը լյարդում և ենթաստամոքսային գեղձում ուռուցքի գոյացման կարող է հանգեցնել:
Անկանոն սննդակարգի հետևանքով առաջացող ավելորդ քաշը բացասաբար է ազդում մարդու բջիջների աշխատանքի վրա: Աղի և մսեղենի չարաշահումը ստամոքսում ուռուցքի պատճառ կարող է դառնալ:
Ինչ վերաբերում է այդքան սիրված սոլյարիին, ապա այն չարաշահելը պարզապես արգելվում է. ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղ են առաջացնում:




















































