Երևանում բախվել են տնօրենի Mercedes-ը և երաժշտի հեծանիվը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОБЩЕСТВОԵրեկ՝ հունիսի 15-ին, ավտոմեքենայի և հածանվի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան 56 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Սերգեյ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի 19 UO 204 համարանիշի և Երևանի բնակիչ, 19-ամյա Սարգիս Օհանյանի վարած հեծանիվը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Օհանյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունն այստեղ:



