Մթերքներ, որոնք պայքարում են հիշողության կորստի դեմ
ЛАЙФ
Եթե ժամանակ առ ժամանակ ունենում եք հիշողության կորուստներ և ցանկանում եք լավ հիշողություն ունենալ նույնիսկ խորը ծերության ժամանակ, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել լյուտեին պարունակող մթերքներ, ինչպիսին են օրինակ՝ բրոկոլին, սպանախը, ձվի դեղնուցը:
Գիտնականների հավաստմամբ՝ լյուտեին պարունակող մթերքները ակտիվորեն նպաստում են գլխուղեղի բորբոքման ռիսկի նվազմանը, բացի այդ ակտիվացնում են նյարդային բջիջների միջեւ ազդակների փոխանցումը, ինչն էլ իր հերթին դրական է անդրադառնում մտավոր ունակությունների որակի վրա:
Գիտնականների անցկացված փորձին մասնակցել են 65-75 տարեկան 122 մարդ, ՄՌՏ հետազոտություն են անցել եւ մի քանի թեստային առաջադրանք կատարել:
Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում լյուտեինի մակարդակն ամենաբարձրն է, բյուրեղացված ինտելեկտը նույնպես բարձր է եղել: Վերջինս ներառում է գիտելիքներ, որոնք կուտակվում են նախորդ կրթությունից եւ անցյալի փորձից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































