Հոգնածությունը հանող մթերքներ
ЛАЙФPast.am-ը գրում է.
Մասնագետները հավաստիացնում են, որ կան համեմունքներ, որոնք օգնում են արագ ազատվել հոգնածությունից և վերականգնել ուժերը:
Անանուխ:
Անանուխը սթրեսի դեմ լավագույն միջոցներից է:Հանում է նյարդային գրգռվածությունը, բարձրացնում է աշխատունակությունը և լավացնում հիշողությունը:
Կոճապղպեղ:
Կոճապղպեղն առաջացնում է գլխուղեղում արյան հոսք, որով ակտիվացնում է նրա աշխատանքը: Ամրացնում է իմունիտետը, արագացնում է նյութափոխանակությունը:
Հիլ:
Այն հանում է հոգնածությունը, օգնում պայքարել անտարբերության և անհանգստության դեմ, ամրացնում է նյարդային համակարգը և օգնում պայքարելու ընկճախտի դեմ:
Դափնու տերև:
Դափնու տերևների պարունակած եթերային յուղերն օգնում են կարճ ժամանակով հանելու հոգնածությունը և բարձրացնում են սթրեսակայունությունը:
Ռեհան:
Հիանալի միջոց է հոգնածության, նյարդային լարվածության դեմ, նաև իջեցնում է արյան բարձր ճնշումը: Կարելի է պատրաստել ռեհանի թուրմ և խմել օրվա ընթացում:
Դարչին:
Այն լավացնում է տրամադրությունը, բարձրացնում աշխատունակությունը: Այն օգնում է պայքարելու ընկճախտի դեմ: Այն նաև մաքրում է գլխուղեղի անոթները շլակներից ու ազատում գլխացավերից:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



