Կրակոցներ Երեւան-Սեւան ճանապարհին. կա վիրավոր
ОБЩЕСТВОԵրեւան-Սեւան ավտոճանապարհին երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Երեւան-Սեւան ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ եւ այժմ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանգամանքները պարզելու համար:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կա վիրավոր: Նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է: Նրան մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, որն իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել, ապա տեղափոխել Ավան վարչական շրջանում գործող «Ալադին» սրճարան:



