Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Ադանաjի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օգոստոսի 15-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ուղված հատուկ գործողություններ են իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Կասկածյալների տներում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 12 ՔԱԿ ներկայացուցիչներ:
Միաժամանակյա գործողություններ են իրականացվել 15 կասկածյալների տներում:
Թուրքական ոստիկանությունը նախորդ շաբաթ ձերբակալել էր 20 ՔԱԿ անդամների:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից ՔԱԿ-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:



