«Երևանյան ամառ 2017». մանկական համերգային ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում տեղի է ունեցել «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի սաները, ինչպես նաև հայտնի և սիրված պատանի երգիչ-երգչուհիներ: Ուրախ տրամադրություն են ապահովել նաև հետաքրքիր խաղ-մրցույթները:
«Գունագեղ ամառ Նուբարաշենում» միջոցառման նպատակը ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելն էր:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



