ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին
ОБЩЕСТВОՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզչությունը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում:
1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և
Եվրոպայի C դիվիզիոնի



