Ոսկե շղթա և ադամանդե քարերով ոսկե խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվել է
ОБЩЕСТВО Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թվականին ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկե շղթան և ադամանդե քարերով ոսկե խաչը բացահայտ հափշտակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թվականին ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ:
Սամվել Հ.-ն կալանավորված է:
Քայլեր են ձեռնարկվում անհայտ անձանց ինքնությունը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



