Նեյմար. Կավանիի եւ Դի Մարիայի հետ խաղալը հեշտ է
СПОРТԳոհ եմ իմ խաղից, բայց կարեւորը հաղթանակն էր, ասել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում նորամուտը նշելու կապակցությամբ: Երկրորդ տուրում ՊՍԺ-ն 3:0 հաշվովհաղթել է «Գենգամին»:
«Մենք կշարունակենք կատարելագործվել: ՊՍԺ-ն գերազանց թիմ է: Իմ նպատակն է թիմային հաղթանակներն ու անձնական բարձր արդյունավետությունը: Կավանիի եւ Անխել Դի Մարիայի հետ հեշտ է խաղալը: Մենք շարունակում ենք ճանաչել իրար, եւ ավելի ներդաշնակ կլինեն թիմային գործողությունները»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նեյմարը «Գենգամի» դեմ արտագնա խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



