Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այծեղջյուրների համար օրը կսկսվի դրական նոտայից. oգոստոսի 15-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Առավոտյան Խոյերը կարող են բախվել աճող չեզոքության, ճկունության, թեթևության, նախաձեռնողականության բացակայության հետ: Օրվա ընթացքում կարող է ուժգնանալ ծուլությունը, ցանկացած ակտիվ քայլ այս կամ այն պատճառով կարող է հետաձգվել: Հնարավոր է ստիպված լինեք ընդհատել սկսած գործունեությունը, որպեսզի մանրամասն ուսումնասիրեք հրատապ գործնական հարցը: Բացառված չէ մեծ ախորժակը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս մինչ երեկո կողմնորոշվել իրենց նախասիրություններով, ինքնազգացողությամբ, տանը տիրող իրադրությամբ, մերձավոր շրջապատի մթնոլորտով: Կարելի է ձեզ հանգիստ թույլ տալ: Եթե նախօրեին կոնֆլիկտ է եղել, կամ ստիպված եք եղել շատ էներգիա ծախսել, ժամանակ կունենաք վերականգնելու ֆիզիկական ուժերը և հոգեկան հավասարակշռությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս օրվա հիմնական մասը հատկացնել առօրյային: Անկախ այն հանգամանքից՝ զբաղված եք ֆիզիկական, թե մտավոր աշխատանքով՝ արժե հետևողականություն դրսևորել և սկսած գործն ավարտին հասցնել: Բաց մնացած հարցերը չի խանգարի գրի առնել. մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում դրանց վերադառնաք՝ մասնակիորեն փոխելով ձեր տեսակետը:

Խեցգետին

Խեցգետինները մինչ երեկո կվայելեն կայունությունը: Հանգամանքները կարող են տրամադրել դանդաղկոտության, զգայունության, ծուլության, տարբեր հաճույքներ ստանալու: Հնարավոր է ինչ-որ բանի վրա աչք փակեք կամ համակերպվեք մի բանի հետ, ինչի հետ հաշտվել չարժե: Օրվա վերջում բացառված չէ, որ ներգրավվեք ընտանեկան կամ հասարակական իրադարձություններին, հետաքրքրվեք նորություններով, բամբասանքներով:

Առյուծ

Առյուծներին այսօր կարող է հատկանշական լինել համառությունը, անճկունությունը, մեկ նպատակի վրա սևեռվածությունը, բացառված չէ ավելորդ մատերիալիզմը և պրագմատիզմը: Երեկոն կավելացնի դինամիկան և բազմազանությունը, սակայն գլխավոր առաջադրանքը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ գործողությունը, այլ տեղեկատվության հավաքումը: Շատերը կցանկանան իրենց առաջնորդ կամ թիմի լիարժեք անդամ զգալ:

Կույս

Կույսերն այսօր հակված են ամեն ինչի նկատմամբ վստահության, այդ թվում՝ իրենց հին մոլորությունների: Սակայն մթնոլորտը մինչ երեկո կմնա բարենպաստ և ներդաշնակ, ինչը գործնական սխալների հավանականությունը կհասցնի զրոյի: Ֆիզիկական և զգացմունքային հարմարավետության, սիրային և ֆինանսական հաջողությունների շրջան է: Ժամանակ կունենաք պահպանել կապերը, կշռադատել օգտակար տեղեկատվությունը:

Կշեռք

Ցերեկը Կշեռքների ուշադրությունը սևեռված կլինի նյութական հարցերի վրա: Եթե գործնական նրբություններն օրվա հիմնական թեման չդառնան, ապա կարող են դառնալ ֆոն, որի վրա կձևավորվեն ձեր մտքերը և կզարգանան իրադարձությունները: Չարժե աչքաթող անել գործնական և ֆինանսական անվտանգության հարցերը, նույնիսկ եթե գործերը վարում եք ընկերների հետ: Օրը կարող է մղել ընթացիկ հետաքրքրությունների ընդլայնման:

Կարիճ

Կարիճներին աստղերը նախազգուշացնում են, որ գործերը մինչ օրվա վերջ կարող են իներցիայով ընթանալ, իսկ գործնական և անձնական երկխոսությունները՝ տրված սցենարով: Եթե նախօրեին կառուցողական խաղաղ ուղի եք ընտրել, այսօր հեշտ կլինի շարունակել հաճելի շփումը, ամրապնդել հաջողությունը, մոտ ապագայի համար հաստատել փոխշահավետ պայմանավորվածությունը: Եթե կոնֆլիկտ է եղել, հաշտվելու փորձերը կարող են սրել տարաձայնությունները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օրվա հիմնական մասը հատկացնել առօրյա ընթացիկ հոգսերին: Պարտականությունների կատարումից խուսափելու և օգտակար, սակայն ձանձրալի միջոցառումներից հրաժարվելու փորձերն անհաջողության կմատնվեն: Հրատապ հոգսերի բացակայության դեպքում կարելի է հանգիստ կազմակերպել, աշխատանքում դադար վերցնել: Չարժե վշտանալ, եթե ոչ մի նոր բան տեղի չի ունենում. երեկոն կշտկի իրավիճակը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը կսկսվի դրական նոտայից, եթե նախօրեին ամեն ինչում պահպանել եք չափը: Եթե չափն անցել եք կամ կրիտիկական սխալ եք թույլ տվել, հնարավոր է այն շտկելու փոխարեն դրանում համառելու հակվածություն: Աստղերը հուշում են, որ համառությունը և չեզոքությունն այնքան էլ անվնաս չեն, խորհուրդ են տալիս ժամանակին կարգավորել իրավիճակը և նվազագույնի հասցնել վնասները: Դրա համար անհրաժեշտ է հնարամտություն, աշխատունակություն:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը կարող է սկսվել տնային հոգսերից կամ անհետաձգելի տնտեսական, ֆինանսական, տեխնիկական կամ արդյունաբերական առաջադրանքի լուծումից: Բացառված չէ, որ համառություն և նույնիսկ սևեռվածություն ցուցաբերեք ձեր աշխատանքի նկատմամբ, հատկապես, եթե ձեզ ներգրավել են մրցակցության մեջ կամ մտադրվել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով: Երեկոյան արժե զբաղվել մի բանով, ինչը կընդլայնի ձեր աշխարհայացքը:

Ձկներ

Օրվա սկիզբը Ձկներին հակում է ծուլության և հանգամանքներին չդիմադրելու: Պասիվ դիրքորոշումը տեղին կլինի, եթե գործերը գերազանց են ընթանում և ձեզ մնում է միայն վայելել հաջողությունը, իսկ եթե ծուլանում եք ավարտին հասցնել անհրաժեշտ գործընթացը, կարող է հավելյալ խնդիրներ ավելացնել: Օրվա վերջում կարող են ի հայտ գալ նոր գաղափարներ՝ կապված տան, կենցաղի, կապերի, ինչ-ինչ ուսումնասիրությունների հետ:

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе