Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունն սպառնում Է միջուկային պատերազմով. Զիգմար Գաբրիել

МЕЖДУНАРОДНОЕ

 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի բացառել, որ ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունը կարող Է հանգեցնել միջուկային պատերազմի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Պատասխանելով MՊrkische Allgemeine Zeitung թերթի լրագրողի այն հարցին, թե ինքը կարծում Է արդյոք, որ հնարավոր միջուկային պատերազմի վերաբերյալ երկյուղներն ուռճացված են, նախարարն ասել Է. «Այն բացառված չԷ: Բայց սովորական զենքի կիրառմամբ պատերազմն Էլ աներեւակայելի շատ կյանքեր կխլի»: 
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 14-ին Phoenix գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե ինքը համոզված Է, որ ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշման նպատակը պետք Է լինի նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: 
«Ինձ համար ակներեւ Է, որ խնդիրը պետք Է խաղաղ լուծում գտնի: Նպատակը պետք Է լինի բանակցային ձեւաչափի որոնումը, ինչպիսին «6 + 1» ձեւաչափն Էր»,-ասել Է նա:
Մերկելը նաեւ պաշտպանել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Փենյանի վրա պատժամիջոցների ճնշման խստացումը եւ հույս հայտնել, որ ԱԽ-ի մշտական անդամներն ապագայում Էլ միասնական դիրք կբռնեն Հյուսիսային Կորեայի հարցում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին: 
Պոմպեոն, սակայն, ընդունել Է, որ Փենյանի զինագործական ծրագիրը զարգանում Է այնպիսի տեմպերով, որոնք «ավելի ու ավելի մեծ տագնապ» են հարուցում, եւ նշել Է, որ հյուսիսկորեական հրթիռների նոր փորձարկումները չպետք Է ոչ մեկին զարմացնեն: 
Fox Nrws-ին տված հարցազրույցում նա ընդգծել Է, որ «ռազմավարական համբերությունը», որը Վաշինգտոնը ցուցաբերում Էր Փենյանի հրթիռային եւ միջուկային ջանքերի նկատմամբ, սպառվել Է: 
Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք Է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք Է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել Է նա:
Նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը:
Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել Է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նույնպես հանդես են եկել Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին: «Առայժմ դիվանագիտությունը նախընտրելի միջոց Է մնում, որը կարող Է ստիպել Հյուսիսային Կորային՝ փոխել իր գործելակերպը, ռազմական միջոցներն օժանդակ են»,-ասված Է երկու քաղաքական գործիչների հոդվածում, որը հրապարակել Է Wall Street Journal-ը:
Նրանք նշել են, որ «Վաշինգտոնը ձգտում Է բանակցություններ վարել Փենյանի հետ»: Այդ մոտեցումը, ինչպես գրում են ամերիկյան երկու գերատեսչությունների ղեկավարները, պաշտպանություն Է գտնում երկրների մեծամասնության կողմից: 
Համանման հայտարարությամբ հանդես Է եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը: «Մենք պատերազմին ավելի մոտ չենք, քան մեկ շաբաթ առաջ, բայց ավելի մոտ ենք, քան տասը տարի առաջ»,-ասել Է նա: Մաքմասթերը նշել Է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ, թեեւ Վաշինգտոնը հակված Է իրադրությունը դիվանագիտական ջանքերի օգնությամբ կարգավորելուն: 
Իսկ Պեկինը հույսԷ հայտնել, որ ԿԺԴՀ-ի միջուկային դոսյեի խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր կողմերը լրջորեն կքննարկեն այս թեմայի վերաբերյալ Մոսկվայի եւ Պեկինի համատեղ նախաձեռնությունները: Ինչպես օգոստոսի 14-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը. «Ներկայում Չինաստանը հուսով Է, որ բոլոր կողմերը լրջորեն կքննարկեն եւ կընդունեն կարգավորման վերաբերյալ ՉԺՀ-ի ու Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկությունները: Դրանք հիմնվում են «կրկնակի սառեցման» նախաձեռնության վրա եւ նպատակամղված են այն բանին, որ հարկ եղած ձեւով լուծվի Կորեական թերակղզու խնդիրը»,-ասել Է Խուա Չունյինը:
Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերը իրենց ջանքերը կկենտրոնացնեն բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման, ինչպես նաեւ Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման քաղաքական միջոցներ գտնելու վրա: 
Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն ավելի վաղ համատեղ հայտարարություն են արել Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, երկու կողմերը ԿԺԴՀ-ին առաջարկել են հայտարարել միջուկային փորձարկումների եւ հրթիռների արձակման մորատորիում, իսկ Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай