Ի՞նչ է սպասում տղամարդը կնոջից՝ անկողնում
ЛАЙФ
Սեքսը տղամարդու և կնոջ կյանքի թաքնված էջերից է: Եթե կինը չափից ավելի ամաչկոտ է կամ պարզապես ցանկանում է այդպիսին երևալ անկողնում, տղամարդը դրանից շուտ հոգնում է և իր «հետաքրքրասիրությունը» փորձում է բավարարել այլ կնոջ միջոցով, որն ավելի ազատ է և փորձառու: Ահա մի քանի խորհուրդ՝ ամաչկոտ կանանց համար:
Մի՛ թաքցրեք ձեր ցանկությունները. առանց կրքի սերը նման է անհրաժեշտ, բայց ոչ հաճելի մարզանքի:
Մի՛ կաշկանդվեք անկողնում. այն ավելորդ լարվածություն կարող է առաջացնել զուգընկերոջ մոտ և թուլացնել հաճույքի զգացողությունը:
Մի՛ մոռացեք սիրախաղի մասին. որոշ տղամարդկանց համար այն կարող է ավելի հաճելի լինել, քան բուն սեռական ակտը:
Կերպարանափոխվեք. ժանյակե ներքնազգեստը, էրոտիկ խաղալիքները կամ այլ հնարքներ կիրք ու նորություն կարող են հաղորդել ձեր հարաբերություններին




















































