Նեյմար. Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի զղջում ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու մասին։ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Գենգամի» հետ իր նորամուտի խաղում բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ։ Ընդհակառակը, ավելի ողջ եմ, քան երբևէ։
Գիտեի, որ շատ բարդ է լինելու հեռանալ «Բարսելոնայից», սակայն ՊՍԺ-ում ինձ երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



