Միրգ ուտելու «կուլտուրան»
ЛАЙФ
Մասնագետների փոխանցմամբ մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին: Մարզումներից հետո մրգի օգտագործումը կարող է խոչընդոտել ավելորդ քաշից ազատվելուն, պնդում են մասնագետները:
Մասնագետների խոսքով՝ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե օրգանիզմում ածխաջրերն ինչպես են տարալուծվում, այդ ժամանակ պարզ կլինի նաեւ, թե երբ են անհրաժեշտ մրգերը: Ածխաջրերն օրգանիզմում պահպանվում են կամ որպես մկանային գլիկոգեն, կամ` լյարդային գլիկոգեն: Մկանային գլիկոգենի համար օրգանիզմն օգտագործում է օսլա պարունակող մթերքներ, իսկ լյարդայինի համար՝ ֆրուկտոզա :
Մասնագետների պնդմամբ ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են, որն անհրաժեշտ է եւ՛ մկանների, եւ՛ ուղեղի աշխատանքի համար: Այդ պատճառով այն պետք է ուտել այն ժամանակ, երբ օրգանիզմն այդպիսի էներգիայի կարիք ունի:
Մասնագետների կարծիքով՝ առավելագույն էներգիա ստանալու համար ավելի լավ է մգեր ուտել առավոտյան եւ մինչեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության սկիզբը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































