Բազկաթոռին թողնելով նստած այցելուին՝ ատամնաբույժը դուրս է գալիս սենյակից ու սկսում անհանգիստ դեսուդեն գնալ, քորել գլուխը։ Ծխախոտ է կպցնում և անմիջապես դեն նետում։ Բուժքույրը հարցնում է. – Ի՞նչ է պատահել։ Ծա՞նր դեպք է։ – Ծանրագույն. այցելուն անթիվ-անհամար փող ունի ու ո՛չ մի անառողջ ատամ։
Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն,իսկ մի հատ էլ գիժ հեռու նստած ծիծաղում է:Բժիշկները հարցնում են. -Ինչու՞ ես ծիծաղում: Ասում է. -Սրանք ուզում են դուռը բացեն,բայց չգիտեն,որ բանալիներն իմ մոտ է:
Ապարանցու տունը պաժառ է ընկնում,զանգում,ասում են. -Տունդ պաժառ է ընկել: Ասում է. -Փայտ գցեք՝ գալիս եմ:
Ապարանցուն ասում են. Որ քեզ անեկդոտ են պատմում, ինչքա՞ն ես ծիծաղում: Ասում է. -Երկու անգամ: Ասում են. -Էտ ո՞նց: Ասում է. -Մեկը ընդհանուրի հետ, երկրորդն էլ, երբ հասկանում եմ իմաստը:
–Ինչո՞ւ ես ուզում կնոջիցդ բաժանվել, - հարցնում են ապարանցուն։ - Շատ կեղտոտ կին է։ Ամեն օր լողանում է։
- Հողի տակ մարդ ապրո՞ւմ է, – հարցնում են ապարանցուն։ - Այո, – վստահ պատասխանում է ապարանցին։ - Ի՞նչ գիտես։ - Դե, որ բողկը ներկում են...
Փողոցով երեք ապարանցի են քայլում։ Նրանց առջեւից մի գեղեցիկ աղջիկ է գնում։ - Ես այս մարալի համար տասը հազար դրամ կտայի, - ասում է մեկը։ - Իսկ ես հիսուն հազար կտայի, - ասում է մյուսը։ - էդ ի՞նչ է, ես տուն, ավտո, դաչա կտայի... Աղջիկը կանգ է առնում, շրջվում եւ ասում. - Ներեցեք, ո՞վ էր վերջին խոսողը։ - Դու քայլիր, քայլիր, քուր ջան, - ասում են երեքով, - մենք հենց էնպես ընկերներով, տղավարի զրույց ենք անում։
Ապարանցին փող է գտնում, նայում տեսնում է 200 դրամ պակաս ա:
- Մա'մ, իսկ ես ումի՞ց եմ խելքս ժառանգել: - Հայրիկիցդ... - Որտեղի՞ց գիտես: - Որովհետև իմն ինձ մոտ է մնացել