Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների պատճառով ավելի քան 30 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՆեպալում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
«Հաստատվել է 30 մարդու մահվան փաստը, սակայն մենք ավելի շատ կենտրոնանում ենք ողջ մնացածների փրկության վրա, քան զոհերի մասին տեղեկություններ հավաքելու», - ասել է Նեպալի ՆԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է աճել: Նա նաև նշել է, որ տարերային աղետը լուրջ նյութական վնասների է հանգեցրել:
Տեղի իշխանությունները դպրոցներում և վարչական կառույցներում ժամանակավոր կացարաններ են ստեղծել մարդկանց համար, որոնք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից:
Եղանակային պայմանների պատճառով խափանվել է նաև երկրի հարավարևելյան շրջանում գտնվող Բիրատնագար քաղաքի օդանավակայանի աշխատանքը:



