5 պարզ խորհուրդ, որ կօգնի ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից
ЛАЙФՄեզանից շատերն են տառապում փորի փքվածությունից: Սակայն կան մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և փքվածությունից:
Ձեզ ենք ներկայացնում այդ հնարքներից հինգը
Աղ

Աղն օրգանիզմին անհրաժեշտ տարր է: Սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել աղաջրային բալանսի խանգարման: Իսկ դա իր հերթին՝ առաջացնում է որովայնի փքվածություն: Խորհուրդ է տրվում այն օգտագործել չափավոր քանակությամբ:
Ջուր

Մաքուր ջուրն ազատում է ցելյուլոզան և արագ վերադարձնում է որովայնի հարթ վիճակը: Շատ ջուր խմեք:
Մաստակ

Մաստակ ծամելիս՝ ավելորդ օդ եք կուլ տալիս, որի արդյունքում փքվում է որովայնը:
Գազավորված ըմպելիքներ

Եթե ցանկանում եք ազատվել մի քանի կիլոգրամներից և որովայնի փքվածությունից, դադարեցրեք գազավորված ըմպելիքների օգտագործումը: Դրանց փոխարեն՝ մաքուր ջուր խմեք:
Քաղցր ուտելիքներ

Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները հանգեցնում են որովայնի փքվածության: Այդ իսկ պատճառով, աշխատեք խուսափել քաղցր խմորեղեն և կոնֆետ օգտագործելուց:



