Արման Նշանյանը` իր 39-ամյակի առթիվ կնոջ անակնկալի և իրենց ամուսնության 1-ամյակի մասին
ЛАЙФ
Life.tert.am-ը գրում է.
Դերասան Արման Նշանյանն այսօր տոնում է իր 39–ամյակը։ Դերասանը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ավանդույթ դարձած մեկնել է Տաթև։ Ter.am Life–ի հետ զրույցում Արմանը նշեց, որ ավանդույթները չխախտելով կնոջ հետ մեկնել է մի քանի տեսարժան վայրեր շրջագայելու։
«Սովորաբար, ամեն տարի օգոստոսի 11–ին Նավասարդի տոնին ես մեկնում եմ Տաթև մասնակցելու պատարագին։ Այս տարի ևս կնոջս հետ որոշեցինք գնալ այնտեղ, հետո շրջագայել գեղեցիկ և հոգևոր վայրերում։ Ինձ համար մեծ անակնկալ էր Շաքիի ջրվեժ, որ երբևիցե չէի տեսել։ Դա ինձ համար նոր բացահայտում էր։ Հայաստանն իսկապես շատ գեղատեսիլ վայրեր ունի և ամեն անգամ նոր բացահայտումներ կարող ես անել»,– ասաց Արմանը։
Վերջինս նշեց, որ հասցրել է արդեն բազում շնորհավորանքներ ստանալ։ «Առաջինը կինս է շնորհավորել։ Նա ինձ հետաքրքիր ապարանջան է նվիրել, որն ինձ շատ է դուր եկել։ Սովորաբար սիրում եմ ստանալ այնպիսի անտիկվարիատներ, որոնք ինչ–որ բան են խորհրդանշում։ Իրականում ինձ հեշտ է անակնկալի բերել, երբ հոգևոր և խորհրդանշող ինչ–որ բա են նվիրում և այն մտածված է լինում։ Ես ինքս էլ մարդկանց չեմ սիրում նվիրել սովորական ինչ–որ իր»,– ասաց Արմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




















































