Մերկելը դեմ է դիզելային ավտոմեքենաների շահագործման լիարժեք արգելքին
МЕЖДУНАРОДНОЕԴիզելային ավտոմեքենաների օգտագործման արգելքը մթնոլորտ վնասական արտանետումների հարցով մեքենայությունների եւ գերմանական ավտոարտադրողների շուրջ սկանդալից ելք չէ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ուզում ենք, որ լավ ավտոարտադրություն ունենանք, բայց միաժամանակ ուզում ենք հետեւել բարձր էկոլոգիական չափանիշներին: Միաժամանակ, ուզում ենք նաեւ խուսափել ավտոմեքենաների օգտագործման արգելքից: Չպետք է այնպես պատահի, որ ինչ-որ մեկը մեքենա գնի, եւ նրան հանկարծ արգելեն այն վարել կամ վերավաճառել»,- ասել է նա:
Դիզելային սկանդալի կենտրոնում հայտնվել էր Volkswagen-ը: 2015 թվականին պարզվել էր, որ կոնցեռնի մեքենաները հագեցած են ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս նվազեցնել մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ցուցանիշները:
Հուլիսի 21-ին Der Spiegel պարբերականը հաղորդեց, որ հինգ ավտոարտադրողներ՝ Volkswagen-ը, Audi-ն, Porsche-ն, BMW-ն եւ Daimler-ը 1990-ականներից համաձայնեցրել են արտադրության շուրջ իրենց գործողությունները:
Նման իրավիճակը, որում հայտնվել են կոնցեռնները՝ կորցնելով իրենց հանդեպ վստահությունը, ըստ Մերկելի, «ոչ մի ընդհանուր բան չունի սոցիալական շուկայական տնտեսության հետ»:



