Ռուսաստանում հայ ամուսինը գլխատել է 39 ամյա կնոջն ու փորձել ինքնասպան լինել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ազգությամբ հայ ամուսինը դանակահարել է կնոջն ու գլխատել: Նրանք Ախալքալաքի Սուլդա գյուղի բնակիչներ են եղել, ովքեր մեկնել են մշտական բնակության Դոնի Ռոստով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն գյուղի ռուսաստանաբնակ բնակիչ Գարեգին Խաչատրյանը:
«Գևորգյանների ընտանիքը բնակվում է Դոնի Ռոստովում: Երկու երեխա ունեն: Վարկածներ կան, որ ամուսինը՝ Վ. Գևորգյանը հոգեկան խնդիրներ է ունեցել և բուժումից հրաժարվել է: Հարազատների խոսքով՝ 39 ամյա կնոջը՝ Սիրուն Վարդիկյանին գլխատելու պատճառը խանդն է»,- ասաց նա։
Գարեգին Խաչատրյանի խոսքով՝ մոր դին ու վիրավորված հորը բնակարանում հանտնաբերել է նրանց որդին և անմիջապես զանգահարել շտապօգնության ծառայություն։
«Կնոջը դանակահարելուց հետո ամուսինը փորձել է ինքնասպանություն գործել և դանակի հարվածներ է հասցրել իրեն»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ ամուսնու խանդի պատճառը քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված եղբայրն է եղել, ում նկատմամբ էլ խանդել է կնոջը։



