Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի իրադրությունը
ПОЛИТИКАՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը պլանավորված Է հոկտեմբերի 23-ին, իսկ հոկտեմբերի 21-ին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը՝ անձնական հանդիպման նախապատրաստման համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Լավրովի եւ Քերիի հեռախոսազրույցը տեղի Է ունեցել ամերիկյան կողմի նախձեռնությամբ:
«Ուշադրության կենտրոնում եղել Է Սիրիայի դրությունը՝ նախարարի եւ պետքարտուղարի՝ հոկտեմբերի 23-ին Վիեննայում կայանալիք հանդիպման նախապատրաստման համատեքստում, որտեղ նրանց կմիանան նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները»,-ասված Է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



