Թոքի քաղցկեղով հիվանդները հակված են ինքնասպանության
ЛАЙФ
Նյու-Յորքի հետազոտական կենտրոններից մեկի գիտաշխատողները 40 տարի շարունակ հետևել են քաղցկեղով հիվանդ մարդկանց հոգեկան վիճակին: Այս ընթացքում նրանք հետազոտել են 3,6 միլիոն մարդու հիվանդությունն ու վարքը և հետաքրքիր եզահանգում են արել: Գիտաշխատողները պնդում են, որ թոքի քաղցկեղով հիվանդներն ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան այլ տիպի օնկոհիվանդություններ ունեցողները:
Հետազոտության ընթացքում գիտնականները 6 661 սուիցիդի դեպքի են բախվել: 60 տոկոսը քացկեղով հիվանդներն են եղել, իսկ թոքի քաղցկեղ ունեցողների մոտ ինքնասպանության ռիսկը հաշվվել է 420 տոկոս. 4 անգամ ավելի շատ, քան մյուսների մոտ:
Գիտաշխատողները համոզվել են, որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ կորցնում են հոգեկան հավասարակշռությունը, այդ պատճառով էլ հարազատներին խորհուրդ են տալիս ավելի հոգատար ու համբերատար լինել նրանց հանդեպ և գտնել լավ հոգեբան՝ հիվանդի համար:




















































