Սուրճի սիրելի տեսակը պատմում է մարդու բնավորության մասին
ЛАЙФ
Գիտե՞ք, որ սուրճի սիրելի տեսակը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին:
Սև սուրճ նախընտրում են պուրիզմի կողմնակիցները, նրանք, ում համար կանոնները վեր են ամեն ինչից: Նրանք խուսափում են ավելորդություններից` աշխատելով շրջապատել իրենց պարզությամբ: Ցանկանում ես պուրիստին ինչ-որ նոր բա՞ն առաջարկել: Աշխատիր դա անել որքան հնարավոր է նրբանկատորեն և պատրաստ եղիր քննադատությանը:
Լատտե նախընտրողները սիրում են հարազատներին շրջապատել ուշադրությամբ և հոգատարությամբ: Այս նուրբ ըմպելիքի սիրահարները խենթանում են հաճելի անակնկալներ անել: Եթե ընկերներիդ մեջ լատտեի սիրահարներ կան, ապա չմոռանաս շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ իրենք արել են քեզ համար:
Իսկական պերֆեկցիոնիստները ոչ մի դեպքում չեն հրաժարվի մի գավաթ տաք կապուչինոյից: Նման մարդիկ աշխատում են ամեն ինչ իրենց հսկողության տակ պահել և, որպես կանոն, մեծ պահանջներ են դնում ոչ միայն իրենց, այլև շրջապատողների վրա: Նրանց տված խորհուրդները միշտ տեղին են:
Լուծվող սուրճ ընտրում են նրանք, ովքեր տարբերվում են անկաշկանդ վարքով: Նման մարդիկ կարող են անգամ ամենակարևոր և հրատապ գործերը հետաձգել: Հաշվի առ դա, երբ ցանկանաս նման մարդուն խնդրել որևէ շտապ բան անել:
Իսկ ահա քաղցր և սառն գլյասեի սիրահարներն ամենից հաճախ են հակված ռիսկային արարքների: Ի դեպ, հենց այս մարդիկ են հիմնականում նորաձևություն թելադրում:




















































