Մալայզիայում տղամարդուն 12 հազար տարվա ազատազրկում է սպառնում դստեր բռնաբարության համար
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայում տղամարդուն մեղադրել են սեփական դստեր բռնաբարության ավելի քան 600 դրվագների մեջ։ Մեղադրյալին, եթե նրան մեղավոր ճանաչեն բոլոր կետերով, սպառնում է 12 հազար տարվա ազատազրկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանից երկու օր է պահանջվել 36 –ամյա տղամարդուն առաջադրված մեղադրանքի բոլոր 626 կետերը ընթերցելու համար։ «Ակնոցով, մոխրագույն վերնաշապիկով, կապույտ տաբատով ամբաստանյալը հանգիստ էր, երբ դատարանը կարդում էր մեղադրանքը։ Նա չի ընդունել իր մողավորությունը, ու գործը հիմա քննվելու է դատարանում»,- հայտնում է գործակալությունը։
New Straits Times պարբերականի տվյալներով, 15-ամյա աղջկա ծնողներն ամուսնալուծված են, նա հոր հետ էր բնակվում։ Աղջիկը որոշել էր մորը պատմել բռնաբարության մասին միայն երբ իմացել էր, որը հայրը պատրաստվում է իր խնամակալության տակ վերցնել նաև նրա 9 ու 11 տարեկան քույրերին։



