Վարդան Գերավետյանը, Տիգրան Մանուկյանը և Վարդգես Գևորգյանը դադարեցրել են հացադուլը
ОБЩЕСТВОՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես Գևորգյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ուսումնասիրել են նրանց բժշկական փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետո տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ կապված նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը մշտապես եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո:



