Սիրիական բանակը նոր տարածքներ Է նվաճել ԻՊ-ից
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչներից մոտավորապես 1,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք Է նվաճել Էս Սուվեյդա հարավային նահանգում եւ ավելի քան 30 կիլոմետր վտանգազերծել Հորդանանի հետ սահմանի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական մի աղբյուրի:
«Բանակային զորամասերը դաշնակից ուժերի աջակցությամբ մեծ հաջողությունների են հասել Սուբեյդայի նահանգի Էզ Զաֆ շրջանում եւ հսկողություն հաստատել 1300 քառակուսի կիլոմետր տարածքի եւ մի շարք բարձունքների նկատմամբ»,-հայտնել Է զինվորական աղբյուրը: Գործակալությունը չի ճշտում, թե որքան ժամանակում են ազատագրվել այդ տարածքները:
Նա հավելել Է, որ ԻՊ-ի զինյալները մեծ կորուստներ են կրել եւ կորցրել են հսկողությունը առնվազն հինգ շրջանների, ինչպես նաեւ «Հորդանանի հետ ավելի քան 30 կիլոմետր ձգվող սահմանի բոլոր պահակակետերի նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



