Սլովենիայի նախագահն ընտրարշավից առաջ ոտքով ճամփորդում Է երկրում
МЕЖДУНАРОДНОЕՍլովենիայի նախագահ Բորուտ Պախորը ընտրարշավի նախաշեմին ոտքով ճանապարհորդում Է հանրապետության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Slovenske Novice հրատարակության պորտալը:
Պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում Է ընթացիկ տարվա վերջին, նոր ընտրությունների ամսաթիվը, ինչպես սպասվում Է, կնշանակվի օգոստոսի 11-ին: Պախորի հետ միասին երկրում քայլարշավի են ելել նաեւ որդին՝ Լուկան, եւ հասարակայնության հետ կապերի գծով երկու ներկայացուցչուհիներ:
Նախագահի թիմը պլանավորում Է օրական հաղթահարել 40 կիլոմետր, որպեսզի սլովենա-հունգարական սահմանի Գորիչկոյից (Խոդոշի հսկիչ անցակետ) մինչեւ Ադրիատիկի Պիրանյան ծոց տարածությունն անցնի մինչեւ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 14-ը: Օգոստոսի 9-ի երեկոյան նախագահն ավարտել Է ոտքով ճամփորդության երկրորդ փուլը՝ ավելի քան 33 կիլոմետր հաղթահարելով երկրի արեւելքում:
«Պախորի ճանապարհորդությունը կձգվի շուրջ 300 կիլոմետր, եւ նա մեզ չի հայտնել, թե այն ստույգ երբ Է ավարտվելու: Բոլոր դեպքերում, ուղեւորության ավարտին ծովափին նրան «Գորիչկոյից Պիրան» սիրելի երգով հանդիսավոր կերպով կդիմավորի տեղացի երգիչ Վլադո Կրեսլինը»,-գրում Է հրատարակությունը:
Սլովենիայի նախագահը չի թաքցնում, որ ճանապարհին մարդկանց հետ շփումը տեղի Է ունենում ընտրարշավի շրջանակներում եւ նրանց հետ լուսանկարներն ակտիվորեն զետեղում Է սոցցանցերում: Ճանապարհին նախագահին միանում են հասարակ քաղաքացիներ, ինչի մասին վկայում են իր իսկ կողմից հրապարակված լուսանկարները:
Ավելի վաղ Պախորը Համացանցում ցուցաբերած ակտիվության համար քաղաքացիներից ստացել Է «Instagram-ի արքա» մականունը: Նշվում Է, որ պետության ղեկավարը ճանապարհորդության համար օգտագործում Է իր պաշտոնական արձակուրդը, որն ավարտվում Է հաջորդ երեքշաբթի՝ օգոստոսի 15-ին:
Սլովենիայի նախագահն ընտրվում Է հինգ տարի ժամկետով եւ առավելապես կատարում Է արարողակարգային գործառույթներ այն դեպքում, երբ իրական իշխանությունը պատկանում Է վարչապետին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



