Լեհաստանում կայացել է միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի Ռովի քաղաքում օգոստոսի 6-8-ը տեղի է ունեցել միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվել էր «Ադամանդե ձայն» հիմնադրամի կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ուստկա համայնքի ղեկավարը, Ռովիի քաղաքապետը, բազմաթիվ այլ հյուրեր։
Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին։ Ելույթ ունենալով հայկական օրվա միջոցառումների բացման արարողության ժամանակ՝ ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանըշնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին Լեհաստանի հայ համայնքի համար հոբելյանական այս տարում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դեսպանն ընդգծել է, որ հայ համայնքի 650-ամյա հոբելյանը լավ առիթ է ընձեռում հայ-լեհական դարավոր բարեկամության մասին խոսելու համար, բարեկամություն, որի հիմքում ընկած է Լեհաստանում հայերի՝ մի քանի հարյուրամյակների պատմություն ունեցող ներկայությունը։
Միջոցառմանը հայկական երգերի կատարումներով հանդես է եկել Արցախը ներկայացնող Սարիբեկ Սարգսյանը:Հանդիսատեսին ներկայացվել է Լեհաստանի հայկական հիմնադրամի ջանքերով նկարահանված Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող ֆիլմը:



