Չինաստանի դեսպանատան նոր շենքն արտացոլում է համագործակցության նոր ծավալները. դեսպան
ПОЛИТИКАՉինաստանի դեսպանատան նոր շենքն արտացոլում է համագործակցության նոր ծավալները։ Այս մասին Երեւանում ՉԺՀ-ի դեսպանատան հիմնարկեքի արարողությունից հետո լրագրողներին հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը։
«Մեզ համար դա մեծ եւ ուրախալի իրադարձություն է։ Հայաստանում Չինաստանն ավելի լավ կներկայացվի։ Դա օրինաչափ է, քանի որ կարտացոլի համագործակցության ծավալն ու մեր փոխհարաբերությունների բնույթը։ Հարաբերություններն արագ են զարգանում եւ, բնականաբար, պահանջվում են նոր ջանքեր, աշխատակիցների ավելի մեծ թիվ եւ մեծ շենք»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Անդրկովկասյան երկրների եւ հատկապես Հայաստանի հետ հարաբերություններն արագ են զարգանում։ «Համագործակցությունը զարգանում է պլանաչափորեն։ Նոր նախաձեռնությունների տեսանկյունից հայտնի նախաձեռնություն է մետաքսե ճանապարհի համատեղ կառուցումը։ Նախաձեռնությունն ուղղված է եվրասիական մայրցամաքի հետ համագործակցության ընդլայնմանը։ Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհի մի մասն է եղել»,- հիշեցրեց դեսպանը։



