Իջևանի բնակիչը պնդում է, որ եղբայրը փորձել է սպանել իրեն
ОБЩЕСТВОԻջեւանի բնակիչը պնդում է , որ եղբայրը փորձել է սպանել իրեն: Օգոստոսի 5-ին, ժամը 18։00-ի սահմանում, Իջեւան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանը գտնվել է իր հայրական տանը, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր եղբայրը՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ազատի պարանոցին, ձեռքին, թիկունքին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ,կԿատարվածի մասին օգոստոսի 8-ին Իջեւանի ոստիկանություն է հայտնել Ազատը, ով տեղեկացրել է նաեւ, որ այդ ամենը անելուց հետո եղբայրը ձեռքերով բռնել եւ սեղմել է պարանոցը՝ ցանկանալով իրեն սպանել։ Բարեբախտաբար, վիճաբանությանը միջամտել է իր կինը՝ Գայանեն, ինչից հետո ինքը կարողացել է հայրական տնից փախնել։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Աշոտ Ջուլհակյանին հայտնաբերելու ուղղությամբ։



