Հզոր պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի մայրաքաղաքում
МЕЖДУНАРОДНОЕՀզոր պայթուցիկ սարք Է գործել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Քրիստոսի հարության տաճարի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել Է երկրի RTCG պետական հեռուստատեսությունը:
Նշվում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ 3-ին երկրի գլխավոր ուղղափառ տաճարի մերձակա գրասենյակում: Զոհեր չկան, սակայն վնաս Է պատճառվել հարեւան շենքերին, վնասվել Է մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել Է քաղաքի բոլոր մասերում եւ խիստ վախեցրել շրջակա թաղամասերի բնակիչներին: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



