Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար

ОБЩЕСТВО

Արցախի զբոսաշրջային վայրերը բազմազան են. դրանք առաջարկում են յուրօրինակ տպավորություններ թե՛ հնագիտական պեղումներով հետաքրքրվողներին, թե՛ ճարտարապետական ինքնատիպ ոճն ու հետաքրքիր լուծումները գնահատողներին եւ  թե՛ արկածային զբոսաշրջության սիրահարներին: «Արմենպրես»-ն առանձնացրել է Արցախի 10 լավագույն վայրերը, որոնք արժե տեսնել եւ ուսումնասիրել:  

Ջդրդուզ-Հունոտի կիրճ

Եթե ցանկանում եք տեսնել արցախյան բնության ողջ հմայքը, ապա անպայման պետք է այցելեք Ջդրդուզ, նույն ինքը՝ Կատարոտ, որը գտնվում է հենց Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի գագաթին:  Քարքարոտ ոլորաններ, հնագույն ջրաղացների ավերակներ, մարտահրավերային կամուրջներ, ամեն քայլափոխի հանդիպող զվարճալի փայտե մարդուկներ, հանգստանալու համար նախատեսված նստարաններ, ի վերջո զբոսաշրջիկներ. ահա այն ամենը, ինչը կտեսնեք դեպի Ջդրդուզի հենց ներքեւում գտնվող Հունոտի կիրճ տանող ճանապարհին, որը սկսվում է Մխիթարաշենից: Ճանապարհը ճիշտ կազմակերպելու հարցում ձեզ կօգնեն երեք տարբեր գույների ուղեցույցները, որոնցից կապույտը կտանի  դեպի չտեսնված Մամռոտ Քար ջրվեժը, որը հայտնի է նաեւ «Զոնտիկներ» անվանմամբ, կարմիրը՝ դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավներ, իսկ կանաչը՝ դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձեւ քարե կամուրջը և ականակիտ աղբյուրները: 

 

 

 Տնջրի

Արցախի զարդերից մեկը հսկայական չինարի ծառն է՝ Տնջրին:  Ստեփանակերտից 37 կմ հյուսիս, Հյուսիս-հարավ մայրուղուց ոչ հեռու Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ծառն  արդեն շուրջ 2035 տարեկան է, ունի 27 մ շառավիղ, 54 մ բարձրություն և մինչև կես մետրի հասնող տերևներ: Բնի ներքին շառավիղը 44 մէ, ինչի շնորհիվ այնտեղ տեղավորվում է 100 հոգի: Դեռեւս խորհրդային տարիներից նրան շնորհվել էր վկայական ԽՍՀՄ տարածքում ամենատարեց եւ ամենախոշոր ծառը լինելու մասին: Տնջրիի  շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Արցախցիների համար Տնջրին պարզապես ծառ չէ. այն ուխտատեղի է:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Շուշին Արցախի մշակութային քաղաքներից է: Հին պատմական շենքերից, թանգարաններից բացի զբոսաշրջիկների ուշադրությանը կարելի է գրավել  քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը կառուցվել է  քաղաքի կենտրոնում 19-րդ դարում: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում է  ոչ միայն իր գույնով, այլեւ յուրօրինակ գմբեթով եւ փորագրություններով: Տաճարի դիմաց կառուցված է  զանգակատունը: Եկեղեցին ունի մի հատված, որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը. այն կարծես դառնում է օտար:

 

Տիգրանակերտ

Հայոց արքաներից Տիգրան Մեծի անունը կրող Տիգրանակերտ քաղաքը Արցախի Մարտունու շրջանում է: Այն կառուցվել է Ք.ա 1-ին դարում:  2008 թվականին քաղաքի պեղումների վայրում ստեղծվել է պետական պատմամշակութային արգելոց, որտեղ այցելուները կարող են ստանալ մեծածավալ տեղեկատվություն քաղաքի դարավոր պատմության մասին: Տիգրանակերտի տարածքում իրականացվել են բազմաթիվ պեղումներ, որոնցից մեկի ժամանակ հայտնաբերվել է երկու կարասային գերեզմանոց: 2005 թվականին քաղաքի և նրա տարբեր ծայրամասերի պեղումները ցույց են տվել, որ Տիգրանակերտը միջնադարյան դասական քաղաքների օրինակով ունեցել է պատվարով ամրացված թաղամաս, առեւտրաարհեստավորական կամ կենտրոնական թաղամաս, ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններ:

 

Գանձասար

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը՝ որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր: Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել  Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը:  Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն  ընդգրկող  ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: 

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդը գտնվում է Արցախի Պտերեցկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կանգնած է բերդը, հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար գնալու ճանապարհից: Երեք կողմերից բերդը շրջապատող հարթ ժայռերը այն դարձրել են անառիկ: Չորրորդ կողմը համեմատաբար հասանելի է, որտեղ էլ հավանաբար գտնվում է բերդի մուտքը: Ըստ պատմություններից մեկի՝ ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ այն միայն կաչաղակներին է  հասանելի եղել։ Բերդը նաեւ ստացել է «Սղսղան» անունը, քանի որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդիկ բերդին հասնելու ճանապարհին սահում են եւ այդպես էլ գագաթին չեն կարողանում հասնել:

Ազոխի քարանձավ

 

Ազոխի քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Դեռեւս 1968 թվականին այնտեղ իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեանդերթալ նախամարդու ծնոտոսկրը, որը 300.000 տարեկան էր: Այն աշխարհի ամենահին մարդկային մնացորդներից է, որը գիտական գրականության մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը: Ազոխի քարանձավը պետական բնապատմական արգելոց  է, որը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի հնագետների ուշադրության կենտրոնում է: 2016 թվականին արտերկրում լույս  տեսավ «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» (Azokh cave and the Transcaucasian corridor) խորագիրը կրող  գիրքը, որը ներկայացնում է ավելի քան տասը տարի ձգված  հնագիտական աշխատանքների արդյունքները:

Դադիվանք

9-13-րդ դարերում կառուցված Դադիվանքը եւս Արցախի պատմական վանական համալիրներից է, որը գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում:  Ըստ լեգենդի` եկեղեցին հիﬓվել է 1-ին դարում Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադիի կողﬕց, ում մասունքները   հայտնաբերվել են վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ իրականացված պեղումների ժամանակ: Դադիվանքի վանական համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, որի որմնանկարները արտասահմանցի մասնագետների օգնությամբ մաքրվել եւ նորոգվել են, մատուռը, գավիթները, խաչքարերը, ինչպես նաեւ կից կառուցված եռահարկ զանգակատունը:  Վանական համալիրում կա մի պատ. մարդիկ հավատում են, որ եթե երազանք պահես եւ մոտակայքում հանդիպող քարերից մեկն այնպես հպես պատին, որ այն չընկնի, ապա երազանքը կիրականանա: Ըստ 2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 16 անդամների  կողմից ստորագրված փաստաթղթի՝ Դադիվանքի ավերումը Արցախում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է: Հայկական զորքերն ազատագրել են Դադիվանքը 1993 թվականին՝ մարտի 31-ին:

Դիզափայտ լեռ

Այն գտնվում է Արցախի Հադրութի շրջանում, ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը, որի անունն է կրում Հադրութի շրջանի Տող գյուղում հիմնադրված  բավականին հայտնի «Կատարո» գինիների գործարանը: Դիզափայտի լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։

Janapar Trail հետիոտն արշավային երթուղի

Այն ձգվում է Վարդենիսից մինչև Հադրութի շրջան:  13 տարբեր երկարության երթուղիներից բաղկացած արահետը հնարավորություն է ընձեռում ճանապարհորդներին անցնելու Արցախի լեռնային հատվածներով: Արահետը հատուկ նախագծվել է այնպես, որ ամեն երթուղու ավարտը տեղի է ունենում երթուղու վրա գտնվող գյուղերի մեջ, ինչը լավ հնարավորություն է տալիս ճամփորդներին սնվելու, գիշերակացի և տեղացիների հետ շփվելու համար:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Ucom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета