Չինաստանում երկրաշարժի հետևանքով հյուրանոց է փլվել, 500 մարդ է տարհանվել
МЕЖДУНАРОДНОЕՀյուրանոցը, որտեղ մոտ երկու հազար մարդ կար, մասնակիորեն փլվել է չինական Սըչուան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, 500 մարդ տարհանվել է, հայտնել են հրշեջ ծառայությունից։
«Տյանտան» հյուրանոցը փլվել է ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո։ Հրշեջ ծառայությունն ու փրկարարները հյուրանոցում գտնվող մարդկանց տարհանել են, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հյուրանոցին մոտենալը դժվար է, քանի որ այն գտնվում է լեռնային տեղանքում, իսկ ճանապարհի վրա քարեր են գլորվել ու փակել այն։
Ավելի վաղ Չինաստանի արտակարգ իրավիճակների հետևանքների ոչնչացման հարցերով հանձնաժողովը հայտնել էր, որ երկրաշարժի ժամանակ կարող էին զոհվել հարյուրավոր մարդիկ, տուժել՝ հազարավոր։ Սեյմոլոգիական բյուրոյից հայտնել են, որ Ցզյուչժայգոու ազգային արգելոցում փլատակների տակ կարող է մոտ հարյուր զբոսաշրջիկ մնացած լինել ։
Այս պահի դրությամբ հայտնի է հինգ զոհերի ու 62 վիրավորների մասին, փլվել են 24 հազար տներ։



