Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է ռուսական Առաջին ալիքից հեռանալու մասին
ЛАЙФ
Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է ռուսական Առաջին ալիքից հեռանալումասին: Հայտնի է, որ հաղորդավարը հեռանում է «Пусть говорят» շոուից, քանի որ լեզու չի գտել նոր պրոդյուսերի հետ, ինչպես նաեւ այն պատճառով, որ շուտով հայր է դառնալու:
Ո՛չ Անդրեյը, ո՛չ հեռուստաալիքի մամուլի ծառայությունը մինչեւ հիմա չէին մեկնաբանում մրցակից «Прямой эфир» շոու նրա փոխադրվելու մասին լուրը: Հաղորդավարը վերջապես որոշել է խոսել: Իտալիայում արձակուրդն անցկացնող Մալախովն արդեն գիտի, թե ինչպես է զարգանալու իր կարիերան:
«Ես հիմա ընկերներիս հետ զբոսանավում եմ: Եվ արդեն որոշում եմ կայացրել»,- Life-ին ասել է Մալախովը, սակայն առայժմ մանրամասներ չի նշել:
Օգոստոսի 9-ից Անդրեյ Մալախովը պաշտոնապես կդադարի «Пусть говорят» շոուի աշխատակազմի անդամ լինել, կստանա աշխատանքային գրքույկն ու բոլոր վճարումները:
Ներքին աղբյուրների համաձայն՝ նույն օրը «Пусть говорят» շոուն կնկարահանեն նոր հաղորդավարի՝ երեկոյան լուրերը վարող Դմիտրի Բորիսովի մասնակցությամբ:




















































