Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում արևային ջրատաքացուցիչներ կտեղադրվեն
ОБЩЕСТВО«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և «Արփի Սոլար» ընկերության համագործակցության շնորհիվ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 570 ընտանիքներ արևային ջրատաքացուցիչներ կստանան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական
Խաշթառակն արևային ջրատաքացուցիչ կայաններ կստանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից Ֆրանսիայում իրականացված crowdfunding տիպի դրամահավաքի միջոցով։ Ֆրանսիայի՝ տարբեր ազգություններ ներկայացնող բնակիչները հայկական գյուղի էներգետիկ ծրագրի համար 70 000 եվրո գումար են նվիրաբերել։
Խաշթառակը կինոաշխարհում հայտնի գյուղ է. հենց այս գյուղում են նկարահանվել «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 10 տարի է ներդրումներ է կատարում գյուղում։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ գյուղն ունի տեխնոլոգիապես հարուստ բուժամբուլատորիա և վերանորոգված դպրոց։



