Ереван, 12.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եգիպտական հորոսկոպ` ըստ ծննդյան ամսաթվի. ճշգրտությունն ապշեցնում է

ЛАЙФ

Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի


Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

Այս նշանի ներկայացուցիչները շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի նշանաբանն է՝ ավելի լավ է անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում:

Նեղոսի գերբնական ունակությունը բժշկության շնորհն է: Եթե փորձեք, կարող եք ձեռքերով վերացնել գլխացավը և ազատել չար աչքից ու բացասական էներգետիկայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում:

Բնավորությունը. կենսուրախ և համբերատար եք, հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրի: Շատ խորաթափանց եք, ուստի մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Միշտ հայտնվում եք, որտեղ պետք է ձեր օգնությունը: Բայց դրա պատճառով հաճախ ձեզ օգտագործում են: Դավաճանությունը չեք ներում, կատաղության գիրկն եք ընկնում և պահի ազդեցության տակ եք գործում: Դուք խորը ընտանեկան մարդ եք: Ձեր մտերիմներին առանձնակի նրբությամբ եք վերաբերվում: Աշխատում եք նրանց աջակցել բարի խոսքով և նոր սխրանքների դրդել:

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11)

Այս մարդիկ իմաստուն և լավատես են: Խմբում նրանք, որպես կանոն, առաջատար են: Ընտրում են մասնագիտությունը, որը թույլ է տալիս դրսևորել իրենց անձնական տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է: Գովեք նրանց, և նրանք սարեր շուռ կտան: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է:

Բնավորությունը. ձեր անսահման խարիզման գրավում է մարդկանց: Կարողանում եք համոզել և ճարտասանական տաղանդ ունեք: Բայց այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում: Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք առաջնորդի, բայց ոչ դիկտատորի աուրա ունեք: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի:

Սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22)
Այս մարդիկ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ: Ռոմանտիկայից հեռու, նրանք միշտ պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնասիրողները: Գերբնականությունը ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Ձեզ պես մարդու հետ ցանկացած հետախուզության գնալ սարսափելի չէ:

Բնավորությունը. շատ հուզառատ եք, հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ եք տխուր վիճակից ուրախության անցնում:

Ձեզ դուր գալու համար պետք է ծով համբերություն ունենալ: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ պահպանում եք բացասական հույզերից: Սերը ձեր կյանքում մեծ տեղ ունի: Չնայած վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ հաղթելու և ձեր սիրելիի հետ ամուր միության մեջ հոգեկան հավասարակշռության հասնելու համար:

Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31)
Եթե այս նշանի ներքո եք ծնվել, շատ լավ խորհրդատու եք, բարի և նրբորեն զգացող մարդ: Գեբի հովանավորյալների մեջ շատ են հասարակական գործիչները, հոգեբանները, տեխնիկայի ոլորտի մասնագետները:

Գերբնականությունը նրանում է, որ ձեր ձեռքի տակ ամեն ինչ ծաղկում է: Հենց սերմը ցանում եք, աճում է:

Բնավորությունը. ավելի շուտ էներգիայի պակաս ունեք, ձեր դեպքում՝ ոչ մի շտապողականություն, ոչ մի ունայնություն: Դուք զգայուն եք, տպավորվող և շատ գրավիչ: Ընկերները ձեզ այնքան են վստահում, որ եթե նույնիսկ չեք ուզում, ձեզ հետ խոսում են իրենց խնդիրների մասին՝ լիարժեք հավատով, որ ձեր խորհուրդը իրենց կյանքը դեպի լավը կփոխի: Սիրո մեջ փնտրում եք զգայուն, վստահող և էներգիայով լի մարդու:

Իզիդա (մարտի 11-31, հոկտեմբերի 18-29, դեկտեմբերի 19-31)
Իզիդայի գլխավոր էությունը սերն է: Նրա հովանավորյալներն իրենց շուրջը ջերմություն և նրբություն են սփռում: Բայց միաժամանակ հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում: Աստղերը նրանց համար հաջողություն են կանխատեսում տնտեսագիտության և մանկավարժության մեջ: Բոլորին հաջողություն եք բերում. ահա ձեր տաղանդը: Դուք երջանիկ թալիսմանի պես եք:

Բնավորությունը. դուք կենսուրախ եք, բաց, հավակնոտ: Ապրում եք ողջ ուժով, գեղեցիկ, էներգիայով լի, առանց նախապաշարմունքների և խղճի խայթի: Պաշտում եք նոր գրավիչ փորձարկումները: Դուք հանգիստ եք, դյուրահավատ, առատաձեռն, սիրում եք մարդկանց և նրանց անսահման վստահում եք: Կարողանում եք երկար ժամանակ սիրել՝ ընտանեկան կյանքը զարդարում եք հաճելի անակնկալներով: Սակայն այնքան իդեալիստ եք, որ մի անգամ արժանի զուգընկեր չգտնելով՝ մարդկանցից հիասթափվում եք և նախընտրում եք ապրել «մենակ, քան ում հետ պատահի»:

Օսիրիս (մարտի 1-10, նոյեմբերի 27-դեկտեմբերի 18)
Այս աստվածությունը խորհրդանշում է նորացում, քանի որ երբեք չի մեռնում: Նրա հովանավորյալները հրաշալի բանախոսներ և կազմակերպիչներ են:

Գերբնական ունակություն է մարդկանց էությունը միանգաից տեսնելը: Թվում է՝ այդ մարդիկ կարողանում են կարդալ մյուսների մտքերը: Նրանցից հնարավոր չէ ոչինչ թաքցնել:

Բնավորությունը. ձեր հետաքրքրասիրությունը ձեզ դրդում է նոր անսպասելի փորձարկումների: Դուք հավատում եք կյանքին և ինքնավստահ եք: Ամեն պահը լիարժեք ապրում եք՝ չվախենալով անհաջողության մատնվել: Ձեզ համար միշտ պահեստային ուղի կա՝ ամեն ինչ շտկելու, նոր, ավելի հուզիչ արկածների մեջ ընկնելու հնարավորություն:

Սակայն ձեր անզուսպ լավատեսությունն էլ հանգստի կարիք ունի, ուստի ժամանակ առ ժամանակ ընկճախտի մեջ եք ընկնում: Ձեր մեջ հաջողությամբ համադրում եք ուժն ու նրբությունը, կիրքն ու ալտրուիզմը: Ձեզ համար հաճախ ընկերությունը սիրուց ուժեղ է լինում:

Տոտ (ապրիլի 1-19, նոյեմբերի 8-17)
Նրա հովանավորյալները տարբերվում են մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ և վերլուծության և տրամաբանական մտածողության կարողությամբ: Տոտի մարդիկ կարողանում են հեշտությամբ տիրապետել հիպնոսի հնարքներին: Ում ասես, ինչում ասես համոզելը նրանց համար խնդիր չէ: Միայն պետք է մարդու աչքերի մեջ նայել: Նրանք 5 վայրկյանում կարողանում են սուտը տարբերել ճշտից:

Բնավորությունը.՝հետաքրքրասիրությունը և նախաձեռնողականությունը ձեզ մղում են ամեն նորի և անհայտի որոնումների: Գրավիչ և համեստ մնալով՝ դուք համառորեն դիմանում եք բոլոր խոչընդոտներին, որոնք պատրաստել է կյանքը: Ամեն տեղ աշխատում եք ճշմարտությանը հասնել: Ձեր առատաձեռնությունը կարող է համեմատվել միայն ձեր ազնվության հետ: Ամենուր և միշտ ձեզ ինչպես տանն եք զգում: Կարողանում եք խոսքի հետ աշխատել, մանկավարժական տաղանդ ունեք: Սիրո հարցում կարող եք ձեր զուգընկերոջը տալ ամեն լավագույնը՝ վարպետորեն քողարկելով ձեր բոլոր թերությունները:

Անուբիս (մայիսի 8-27, հունիսի 29-հուլիսի 13)
Այս աստվածը իր հովանավորյալներին տվել է սև հումորի զգացում և բարդ իրավիճակներում ուրախ պահեր գտնելու կարողություն: Այս մարդիկ սիրում են ուշ քնել և ուշ արթնանալ: Առանձնությունը նախընտրում են աղմկոտ ընկերախմբերից: Աշխատավայրում մենակ մնալով խնդրի հետ՝ կարող են շատ ավելի մեծ օգուտ բերել, քան թիմում աշխատելով: Այս մարդկանց գերբնականությունը արդարություն հաստատելու տաղանդն է: Նա միշտ կպաշտպանի թույլերին և կպատժի մեղավորներին:

Բնավորությունը. դուք ստվերը նախընտրում եք լույսից, մենակությունը ժողովրդականությունից… Շատերին առեղծվածային եք թվում: Ձեզ գնահատում են զգայունության, անկեղծության և հավատարմության համար:

Դուք մի քիչ իդեալիստ եք և շատ հուզական: Այդ պատճառով երբեմն ընկճախտի մեջ եք ընկնում: Բայց հնարավոր է՝ երբեմն հենց դա ձեզ օգնում է որոշ խնդիրներ լուծել: Դուք հրաշալի հոգեբան եք: Դուք անդրդվելի եք և չեք փոխում մի անգամ ընդունած որոշումը: Դա որոշ խնդիրներ է առաջացնում սիրային հարաբերություններում: Հին վերքերը չեն ապաքինվում, ուստի ձեզ համար դժվար է հարազատ հոգի գտնել: Զուգընկերոջն ընտրում եք շատ զգուշությամբ:

Սեթ (մայիսի 28- հունիսի 18, սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2)
Այս նշանի մարդիկ չափազանց հավակնոտ են, հնարագետ, ինքնավստահ, համոզված են, որ իրենք ճիշտ են: Այդպիսի մարդիկ հաճախ քաղաքական գործիչ և իշխանության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյա են դառնում:

Նրանց գերբնականությունը դրսևորվում է, երբ սկսում են գուշակություն անել խաղաթղթերով, սուրճով կամ նույնիսկ ամպերով:

Բնավորությունը. դուք նվաճող եք և համարում եք, որ խոչընդոտները հաղթահարելու համար են: Ուստի մշտապես դրանք փնտրում եք: Անցյալից չեք կառչում, հույսով դեպի ապագա եք նայում: Ձեր անցյալի սխալներից սովորել չեք կարողանում, ուստի մշտապես ինչ-որ բան նորից եք սկսում, ստուգում եք ձեր կարողությունները, ինչ-որ մեկի հետ եք մրցում:

Ձեզ հաճախ թվում է, թե կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Տանել չեք կարողանում սահմանափակումները պրոֆեսիոնալ, սոցիալական և սիրային ոլորտներում: Ձեր եսասիրությամբ պաշտպանվում եք իրադարձություններից, որոնք կարող էին ցավ պատճառել ձեզ: Նախընտրում եք փախչել և թաքնվել՝ ձեր ազատությունը պահպանելու համար:

Բաստետ (հուլիսի 14-28, սպտեմբերի 23-27, հոկտեմբերի 3-17)
Այսպիսի մարդիկ գրավիչ են, նուրբ զգացողություն ունեն, իրավիճակը հասկանալու կարողություն: Իդեալական կին և մայր են: Հեշտությամբ հաջողության կհասնեն բոլոր մասնագիտություններում, որոնք կանացի են համարվում: Նրանք հրաշալի գործում են, կարում, համեղ պատրաստում: Գերբնականություն կարելի է համարել հանգստացնելու և սթրեսը վերացնելու նրանց կարողությունը: Նրանք զարմանալի կենսական դաշտ ունեն, որը ջերմացնում է բոլոր շրջապատողներին:

Բնավորությունը. դուք սովոր եք պաշտպանվել: Զգոնությունը ձեր ուժեղ կողմն է, բայց չափազանց զգուշավորությունը խանգարում է ճիշտ գնահատել իրավիճակը: Դուք պետք է հաղթահարեք ամոթխածությունը և բացվեք աշխահի առաջ, այդ դեպքում կյանքը շատ ավելի հետաքրքիր և լուսավոր կթվա: Ձեր հմայքը և բնական գրավչությունը, դիվանագիտական հմտությունները և առատաձեռնությունը գրավում են մարդկանց: Խորաթափանց եք, լավ զարգացած ինտուիցիա ունեք, տակտի զգացում:

Սիրո մեջ փնտրում եք զուգընկերոջ, որը կկարողանա գնահատել ձեր զգայունությունը և հուզականությունը: Ձեր սիրելիներին շրջապատում եք առանձնակի ուշադրությամբ, անսահման սիրով:

Հոր (մայիսի 1-7, ապրիլի 20-30, օգոստոսի 12-19)
Հորի հովանավորչության տակ ծնվածները ստեղծված են թռիչքի համար: Նրանք հրաշալի երևակայություն ունեն, հրաշալի ինքնադրսևորվում են արվեստի ոլորտում: Նրանք դառնում են լավ կենսաբաններ ու կենդանաբաններ, կենդանի վարժեցնողներ:

Նրանց գերբնականությունն այն է, որ կարողանում են հասկանալ կենդանիների լեզուն: Կատուները և շներն ուրախությամբ արձագանքում են նրանց հրահանգներին: Կարող են քնքշանքով և ուժով շրջապատել ցանկացած կենդանու: Ձեզ գնահատում են կենսուրախության, մեծահոգության և առողջ պրագմատիզմի համար: Դուք ձեր նպատակները հստակ տեսնում եք, ուստի չպետք է խնդիր լինի դրանց հասնելու հարցում: Արարիչ հոգի ունեք, չեք վախենում դժվար աշխատանքից: Սիրում եք ռիսկ և չեք փախչում պատասխանատվությունից: Միշտ ինքնավստահ եք:

Բնավորությունը. սիրում եք կառավարել, ամեն ինչ վերահսկել: Չափազանց տակտով չեք: Պետք է աշխատեք համբերության և դիվանագիտության վրա: Լիովին ընդունակ եք սիրել առաջին հայացքից: Բայց այդպիսի սերն ակնթարթային է: Տարիքի հետ ավելի կայուն կդառնաք ձեր զգացմունքներում:

Սեկմետ (հուլիսի 29-օգոստոսի 11, հոկտեմբերի 30-նոյեմբերի 7)
Եթե այս նշանի ներքո եք ծնվել, ըստ ամենայնի, մեծ հեղինակություն ունեք մարդկանց շրջանում, պահանջկոտ եք ձեր և մյուսների հանդեպ: Նույնանման տաղանդավոր կլինեք բոլոր մասնագիտություններում, որոնց դեպքում պետք է շատ շփվել մարդկանց հետ և կարևոր որոշումներ ընդունել: Գերբնական է թվում ձեր հաջողակությունը: Կարողանում եք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Ցանկացած գործում հաջողությունը ձեզ կուղեկցի:

Բնավորություն. դուք կրքոտ եք, անկոտրում, հպարտ: Միշտ շատ ընկերներ ունեք, թեև շատ ներողամիտ չեք շրջապատողների հանդեպ: Ձեզ լավ եք վերահսկում, ուստի հազվադեպ եք սխալներ անում: Սակայն ձեր հպարտ արտաքինի տակ թաքնված է ազնիվ, զգայուն, զգուշավոր բնույթ: Չափազանց պերֆեկցիոնիստ լինելով՝ դուք միշտ դժգոհ եք մնում:

В Военно-морской академии в США произошла стрельбаЛучшие выпускники Катара получили Rolex с гравировкой имени эмира стоимостью $25 000Рита Ора в образе Девы Марии: провокационная фотосессия от Дэвида ЛаШапеля КГД: В Армении за 8 месяцев текущего года налоги на акцизы выросли на 15, 5%Оплатите счет через Idram&IDBank, получите idcoin-ов Спецпосланноик Турции прибыл в АрмениюСистемы денежных переводов UBPay и URemit стали партнерамиПрезентация книги Марка Аренa «Новые приключения Шерлока Холмса»«Оппозиционный электорат в лице Самвела Карапетяна видит новую возможность для смены власти»: «Паст»Какое безупречное... самоописание: «Паст»А что должна сделать Армения, чтобы противостоять турецко-азербайджанскому тандему? «Паст»Экономика без унижений: что предлагает Самвел Карапетян? «Паст»Получат ли застройщики льготы... для «налога на воздух»? «Паст»20 миллионов драмов для студентов Арцаха и 10 миллионов драмов на строительство детского сада. IDBankРоссия назвала израильские авиаудары по столице Катара грубым нарушением международного праваReuters: НАТО не рассматривает вторжение беспилотников на польскую территорию как нападениеВерховный суд США разрешил администрации Трампа удержать иностранную помощь в размере 4 млрд. долларовПри поддержке Ucom Сообщество АрмДрон помогает подросткам осваивать технологии будущегоПремьер-министр Польши проинформировал генсека НАТО о нарушении воздушного пространства страныИнициативе «Сила одного драма» – 5 лет Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в Турции