Զգուշացեք. Երազներ, որոնք ահազանգում են մոտալուտ վտանգի մասին. մի արհամարհեք դրանք
ЛАЙФ
Joxovurd.com- ը գրում է.
Նկատե՞լ եք, որ անգամ երազների իրականանալուն չհավատացող մարդիկ միանգամից անհանգստության զգացողություն են ունենում, երբ վատ երազ են տեսնում: Սա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է:
Դեռևս Զիգմունդ Ֆրեյդն էր գրում, որ մարդու ենթագիտակցությունը արգելափակում է վատ երազները, այդ պատճառով էլ մենք դրանք շատ արագ ենք մոռանում: Կան երազներ, որոնք շատ աբսուրդային են, և դժվար է դրանցում ինչ-որ նախազգուշացում նշմարել: Այնուամենայնիվ, կան երազներ, որոնք ահազանգում են վերահաս վտանգի մասին:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի քանի երազներ, որոնք ահազանգում են մոտալուտ վտանգի մասին. մի արհամարհեք դրանք: Մահացած ծառեր, թոշնած ծաղիկներ Բուսականությունը խորհրդանշում է կյանքը, ուստի եթե դուք տեսնում եք թոշնած ծաղիկներ և ծառեր, ապա, ամենայն հավանականությամբ, դուք շուտով կարող եք ունենալ առողջական խնդիրներ:
Կրակ, հրդեհ Եթե դուք երազում տեսնում եք անկառավարելի հրդեհ, որը տարածվում է ձեր շուրջբոլորը, ապա սա նախազգուշացում է, որ շուտով ունենալու եք ֆինանսական կուրուստներ, խնդիրներ: Գիշատիչներ Եթե երազում ձեզ վրա հարձակում են գործում գիշատիչ կենդանիներ, ապա սա ուղղակիորեն նախազգուշացնում է, որ ձեզ ֆիզիկական վտանգ է սպառնում:
Գետնին թափված ջուր Հիմնականում ջուրը դրական փոփոխություններ է խորհրդանշում, սակայն տան հատակին թափված ջուրը նախազգուշացնում է, որ շուտով շատ արտասուք է թափվելու: Տարափ կամ փոթորիկ Սրանք նախանշում են այնպիսի վտանգ, որից խուսափել հնարավոր չէ: Եթե երազում ձեր տունը մնացել է գրեթե անվնաս և դուք քիչ կորուստներ եք ունեցել, ապա վերահաս փորձանքից դուք հնարավորինս լավ դուրս կգաք:
Թափվող ատամներ Եթե երազում ձեր ատամները պարզապես թափվում են, ապա ձեզ սպառնում են տարատեսակ անհաջողություններ, գուցե հիվանդություններ: Եթե երազում դուք կորցնում եք ատամները և արյուն է գալիս, ապա սա զգուշացնում է, որ մտերիմ մեկին հիվանդություն է սպառնում կամ էլ դուք վիճաբանություն կունենաք մտերիմ մարդու հետ:
Եվ վերջում՝ եթե դուք այս երազներից մեկը տեսնեք, հարկավոր չէ միանգամից ցայտնոտի մեջ ընկնել, պարզապես փորձեք ավելի ուշադիր և աչալուրջ լինել:




















































