ԱԱԾ-ն կալանավորել է խարդախին
ОБЩЕСТВОՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 1988 թվականին ծնված Լեւոն Վալենտինի Դանիելյանը, իր անձը կարեւորելու եւ վստահություն ներշնչելու համար շրջապատում ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Գորիս քաղաքի երկու բնակիչներից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով ավտոմեքենաներ նրանց վաճառելու, իսկ մեկ այլ բնակչից՝ դստերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու հարցում օգնություն ցուցաբերելու պատրվակներով, խաբեությամբ պահանջել եւ ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար։
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լեւոն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ՝ վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով 16.527.700 ՀՀ դրամին համարժեք 35.000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, Լեւոն Դանիելյանը կալանավորված է։ Նրա գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչությանը՝ 010 57-93-16 եւ 010 56-35-15 հեռախոսահամարներով։



