Լրատվամիջոցներն իմացել են սաուդյան գահաժառանգ արքայազնի դեմ մահափորձի մասին
МЕЖДУНАРОДНОЕՋեդայում մահափորձ է կատարվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման աս-Սաուդի դեմ։ Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։
Աղբյուրների տվյալներով՝ գահաժառանգի դեմ մահափորձը կազմակերպել է արքայազններից մեկը։ Մուհամեդ բեն Սալմանը չի տուժել, իսկ նրան սպանել մտադրված արքայազնն արդեն ձերբակալված է։
FARS-ը նշում է, որ Մուհամեդ բեն Սալմանի մի շարք որոշումներ, ինչպես նաեւ մրցակիցներին տապալելու նրա փորձերը սաուդյան մյուս արքայազնների զայրույթի ու անհանգստության պատճառ են դարձել։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն առաջիկա հինգ ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ որդու, որին վերջերս է պաշտոնապես գահաժառանգ արքայազն հայտարարել։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



