Կարմիր քաղցր պղպեղը իր օգտակար հատկություններով չի զիջում մյուս բանջարեղենային կուլուրաներին
ЛАЙФ
Կարմիր պղպեղը հարուստ է վիտամիններով `B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը պաշտպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։
Կարմիր քաղցր պղպեղը շատ օգտակար բանջարեղեն է:
1. Օրական մեկ կարմիր պղպեղն օգտագործելուց հետո կմոռանաք խուճապահար տագնապների ու ընկճախտի մասին:
2. Այն օգտակար է ասթմայով տառապող և բրոնխների հետ խնդիրներ ունեցող մարդկանց:
3. Կարմիր քաղցր պղպեղը բարելավում է հիշողությունը, ազատում ընկճախտից, կարգավորում նյութափոխանակությունը և վերականգնում ֆիզիկական աշխատունակությունը:
4. Կարմիր քաղցր պղպեղը նաև լուծում է մի շարք այլ խնդիրներ, օրինակ՝ երիտասարդացնում է մաշկը:
5. Կարմիր քաղցր պղպեղը շատ լավ խթանում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, նվազեցնում զարկերակային ճնշումը և այլն:




















































