Եվրոպայում էքստրեմալ եղանակը մինչեւ 2100 թ․ տարեկան 152 հազար կյանք է խլելու
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական մայրցամաքում էքստրեմալ եղանակը կարող է տարեկան 152 հազար մարդու կյանք խլել մինչեւ 2100 թ, եթե չձեռնարկվեն միջոցառումներ կիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։
Այս թիվը 50 անգամ գերազանցում է տարերքի զոհերի ներկա քանակությունը, նախազգուշացնում են Եվրոպական հանձնաժողովի հետազոտական միացյալ կենտրոնի գիտնականները։
Անբնական շոգը եղանակի հետ կապված բոլոր մահերի 99 տոկոսի պատճառն է, ու դրանց մեծ մասը Եվրոպայի հարավում է գրանցվում։
Հենց այս շաբաթ Եվրոպայի հարավի մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը հասել էր 44 աստիճանի։
Մի քանի երկրներ հրապարակել են պաշտոնական նախազգուշացում անբնական շոգի մասին՝ մարդկանց կոչ անելով հնարավորության սահմանում խուսափել ցերեկային ժամերին փողոց դուրս գալուց ու շատ ջուր խմել։
Փորձագետները իրենց հետազոտության մեջ նախազգուշացնում են այն մասին, որ եթե չձեռնարկվեն միջոցառումներ ջերմոցային արտանետումները կրճատելու ու եղանակային պայմանների ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, ապա հետեւանքները կարող են հետեւյալը լինել․
2071-2100 թթ եղանակի պատճառով մահացության դեպքերը կարող են հասնել տարեկան 152 հազարի։
Մինչեւ 2100 թ եվրոպացիների մեկ երորրդը կտառապի տարերային աղետներից։ Ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը կավելանա մինչեւ տարեկան 233 մարդ



